«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2007-06-15 | #113, 2007-06-16 | #114, 2007-06-19


«ՀԱՅԱՊԱՏՈՒՄԸ»` ԹԵՍԱՂՈՆԻԿԻ ԲԻԵՆԱԼԵՈՒՄ

Այս տարվա մայիսի 24-ից սեպտեմբերի 12-ը Թեսաղոնիկի ժամանակակից արվեստի առաջին բիենալեին է ներկայացվել Աննա Բարսեղյանի եւ Ստեֆան Քրիստենսենի «Հայապատում» վավերագրական ծրագիրը, որը իրականացվել է Ժնեւի իշխանությունների, Քեմպերի (Ֆրանսիա) ժամանակակից արվեստի կենտրոնի եւ բիենալեի կազմակերպիչների համատեղ ջանքերի շնորհիվ: Ըստ խմբագրությունում ստացված հաղորդագրության, ցուցահանդեսը ի մի է բերում ութը 15-25 րոպեանոց տեսաժապավեններ, որոնցում կարճ հարցազրույցների միջոցով բացահայտվում է մի ամբողջ աշխարհ: Պատկերված են Հալեպը, Քեսաբը, Բեյրութը, Այնճարը, Ստամբուլը եւ Երեւանը: Ներկայացված է նաեւ կարոտը դեպի արեւելյան Անատոլիան: «Հայապատումը» աշխարհի տարբեր անկյուններում ծվարած մի ազգի սոսկ աշխարհագրական ներկայության մասին չէ, այլ փորձում է հետազոտել այդ ազգը կազմողների «տեսակը», որն այսօր մեզ համար անչափ կարեւոր է ճշտելու մեր ինքնությունը եւ մեր նպատակները:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4