«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2007-06-15 | #113, 2007-06-16 | #114, 2007-06-19


ՆՈՐ ԿԱՍԿԱԾՅԱԼ ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

Հյուսիսային Հոլիվուդում (Կալիֆոռնիա) 17 տարեկան մի պատանի մայիսի 22-ին կալանավորվել է մի հայ երիտասարդի սպանելու մեղադրանքով, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը, լուրը քաղելով «Լոս Անջելես դեյլի նյուսից»:

Ձերբակալվածը երկրորդ անձնավորությունն է (անունը չի հրապարակվել անչափահաս լինելու պատճառով), որի դեմ մեղադրանք է հարուցվել ապրիլի 26-ին Մարատ Մանուկյանի սպանության գործով:

«Ենթադրում ենք, որ նա է սպանողը», ասել է Լոս Անջելեսի ոստիկանության խուզարկու Ռիչարդ Ուիլերը:

Սպանությունը տեղի է ունեցել Ռեյներ փողոցում: Մանուկյանին թիկունքից հարվածել են եւ փախուստի դիմել: Մանուկյանը փոխադրվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Դրանից առաջ Հյուսիսային Հոլիվուդի «Քոլդուոտեր Քենյոն» պողոտայի եւ «Վիկտորի բուլվարի» խաչմերուկում երիտասարդական երկու խմբավորումներ վիճաբանել են իրար հետ «անարգական» խոսքեր փոխանակելով: Չնայած գործը պաշտոնապես չի դասակարգված որպես «հրոսակախմբային» միջադեպ, ըստ Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքի, ենթադրվում է, որ հայ տղաներից առնվազն մեկը կապ ունի «Հայկական ուժ» (Armenian Power) կոչված խմբակցության հետ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4