«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2007-06-16 | #114, 2007-06-19 | #115, 2007-06-20


ԵՐԳԻԾԱՆԿԱՐԻՉ ՎՐԵԺ ՔԱՍՈՒՆՈՒ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Հալեպում լույս է տեսել ծնունդով սիրիահայ, այժմ հայաստանաբնակ նկարիչ եւ մուլտիպլիկատոր Վրեժ Քասունու երգիծանկարները պատկերող 31 բացիկների ժողովածուն «Առանց մեկնաբանության» վերնագրով: Այն լույս է տեսել Հալեպի Հայ Ավետարանական Էմմանուել եկեղեցու հիմնադրման 150-ամյակի եւ հայոց ցեղասպանության 90-ամյակի առիթով վերոհիշյալ եկեղեցու հովանավորությամբ: Այստեղ ներկայացվել է Քասունու կենսագրությունը (հայերեն եւ անգլերեն), նախաբանը գրել է Էմմանուել եկեղեցու հովիվ վերապատվելի Սերոբ Ճ. Մկրտիչյանը: Ժողովածուում հայերեն, անգլերեն եւ արաբերեն լեզուներով տեղ են գտել նաեւ արաբական աշխարհի համբավավոր գրող, արվեստաբան Ուալիդ Իխլասիի եւ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի խոսքը Վրեժ Քասունի արվեստագետի մասին: Ներկայացված երգիծանկարները շոշափում են մարդկային հարաբերությունների եւ հասարակական տարբեր թեմաներ, հատկապես սրամիտ են հակապատերազմական եւ բնապահպանության նյութեր ներկայացնող աշխատանքները:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4