«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2007-07-19 | #136, 2007-07-20 | #137, 2007-07-21


ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԵՐԵԿ ՀԱՆՁՆՎԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ

Մայիսի 24-ից հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը` Գյումրիի քաղաքապետի որդին, երեկ հանձնվել է իրավապահ մարմիններին: Նա այժմ գտնվում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:

Այս մասին տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը մեղադրվում է Գյումրիի կենտրոնում մայիսի 20-ին տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցելու համար: Փոխհրաձգության ժամանակ տուժել եւ մարմնական վնասվածք էր ստացել Համասփյուռ Մնացականյանը:

Իրադարձությունների այսպիսի ընթացքը հավանաբար առնչվում է նախընթաց օրը հանրապետության գլխավոր դատախազի հետ Գյումրիի քաղաքապետի հանդիպմանը, որից հետո նման պայմանավորվածություն է ձեռք բերվել:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4