«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2007-09-08 | #164, 2007-09-11 | #165, 2007-09-12


ՌՈՒՍ ԴԱՍԱԿԱՆԸ ՀԱՅ ԹԱՐԳՄԱՆՉՈՒՀՈՒ ԱՆԳԼԵՐԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

Օրերս ամերիկյան «Ռուսական գրականության մատենաշարը» լույս է ընծայել Վիկտոր Շկլովսկու (1893-1984) «Մոլորության էներգիան» գիրքը: Սա ռուս գրողի գլուխգործոցն է, որի վրա նա աշխատել է երեսուն տարուց ավելի: Սա ռուսերեն առաջին թարգմանությունն է, որ իրականացրել է արձակագիր եւ թարգմանչուհի Շուշան Ավագյանը: Վերջինս աշխատում է Իլինոյսի համալսարանում իր դոկտորական ատենախոսության վրաՙ նվիրված համեմատական գրականությանը: Ավագյանը երկու այլ գրքի հեղինակ էՙ Շուշանիկ Կուրղինյանի «Ապրել եմ ուզում» բանաստեղծական ժողովածուի (բնագրեր եւ անգլերեն թարգմանություններ) եւ «Գիրք-անվերնագիր» հայերեն փորձարարական վեպի, երկուսն էլ հրատարակված 2006-ին:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4