«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2007-10-16 | #189, 2007-10-17 | #190, 2007-10-18


Ի՞ՆՉ ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԻ FAO-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ Մարիա Կատլեչովայի հանդիպումը լրագրողների հետ զուգադիպեց մի քանի իրադարձությունների: Ինչպես հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, նախՙ տիկին Կատլեչովան նշանակվել է կազմակերպության Եվրոպայի ներկայացուցիչ, ապաՙ նշվում է պարենի համաշխարհային օրը եւ վերջապես, Երեւանում երեկ բացվել է օրգանական գյուղատնտեսության խնդիրներին նվիրված կոնֆերանս: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ FAO-ի եվրոպական կոնֆերանսը 2010-ին կկայանա Հայաստանում:

Մարիա Կատլեչովան ներկայացրեց FAO-ի Հայաստանում իրականացվող ծրագրերը, նշելով, որ երեք տարի առաջ, երբ ինքը նշանակվեց Հայաստանում այդ կազմակերպության ներկայացուցիչ, դրանք 3-ն էին, իսկ հիմաՙ 27-ը: Ինչ մնում է առաջիկա ծրագրերին, ապա նշվեցին սպանդանոցների կառուցման եւ պեստիցիդների մնացորդային պաշարների վերացման (ֆինանսավորելու է Հունաստանի կառավարությունը), օրգանական գյուղատնտեսության զարգացմանն աջակցող, աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարի եւ այլ ծրագրեր: Եկող տարի այդ նպատակով Հայաստանին կտրամադրվի 8-10 մլն դոլար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4