«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2007-10-20 | #193, 2007-10-23 | #194, 2007-10-24


«ՀԱՅԻ ԿԱՖԵ Է, ՍՊԱՆԵՔ ԲՈԼՈՐԻՆ». ԹՈՒՐՔԸ ԹՈՒՐՔ Է ՆԱԵՎ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Կիրակի գիշեր, ինչպես գրել էինք երեկ, ժամը 12-ի սահմաններում, մոտ 400 թուրքեր ներխուժել են Բրյուսելի Saint-Josse թաղամասում գտնվող հայկական սրճարան: Այս մասին հավելյալ տեղեկություններ է մեզ փոխանցում Բրյուսելի մեր թղթակից Արաքս Սաֆարյանը:

Ներխուժող ցուցարարները քարերով ջարդել են պատուհանները, ամբողջությամբ ավերել սրճարանը: Հարձակումը շարունակվել է մոտ 20-30 րոպե:

Հաճախորդները խուճապի են մատնվել, բայց հասցրել են թաքնվել զուգարանում:

Սրճարանի տնօրեն Պետիկ Պետրոսյանը նշեց, որ թուրքերը բղավում էին. «Հայի կաֆե է, սպանեք բոլորին»: Ոստիկանների միջամտությամբ անգամ ընդհարումներն ու ինքնապաշտպանությունը տեւել են մոտ 30 րոպե: Սակայն ոչ մի թուրք չի ձերբակալվել: Ոստիկանները նշել են, որ «իրավունք չունեն ձերբակալելու»:

Պետիկ Պետրոսյանը նշել է. «Ինձ վրա հարձակում, մահափորձ է կատարվում, սակայն ոստիկանությունն անզոր է իմ իրավունքները պաշտպանելու»:

Արդեն մեկ տարի է, ինչ պրն Պետրոսյանը գնել է սրճարանը, վերանորոգել, 2 ամիս սրճարանը գործում էր:

Դեպքը մեկնաբանվում է Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացով:

Թուրքերը նախ իրենց դժգոհությունն են արտահայտել Ամերիկայի դեսպանատան առաջ, հետոՙ քաղաքապետարանի մոտ, որից հետո ներխուժել են սրճարան:

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4