«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2007-12-18 | #234, 2007-12-19 | #235, 2007-12-20


ԷԼԴԱ ԳՐԻՆԻ ՊԱՏՄՎԱԾՔԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ

Կալիֆոռնիայի համալսարանի (Սանտա Բարբարայի) Միջառարկայական հումանիտար կենտրոնը վերջերս լույս է ընծայել «Թրանսլեյշըն» («Թարգմանություն») հանդեսի երկրորդ հատորը: Աշխարհի տարբեր ազգերի թարգմանիչներին եւ գրողներին միավորող այս հանդեսում լույս են տեսնում տարբեր դարաշրջանների եւ զանազան ժողովուրդների հեղինակների արձակ եւ չափածո ստեղծագործություններ: Ներկա հատորում ընդգրկվել է քսանյոթ պատմվածք եւ բանաստեղծություն ամենատարբեր երկրների գրողներից (Դանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Բոսնիա, Հունաստան, Գերմանիա, Ռուսաստան, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Թուրքիա, Ուզբեկստան, Մալայզիա, Կոնգո, Մեքսիկա, Ուրուգվայ): Կան նմուշներ ինչպես անցյալի մեծ գրողներից (Լուկրեցիուս, Վիրգիլիոս, Պուշկին, Հայնե), այնպես էլ ժամանակակից հեղինակներից: Սույն հանդեսի էջերում առաջին անգամ ներկայացվել է նաեւ հայ գրականությունըՙ ի դեմս հայաստանցի գրող, հոգեբան Էլդա Գրինի «Ձեռքերը» գողտրիկ պատմվածքի: Այն անգլերեն է թարգմանել բանասեր Արծվի Բախչինյանըՙ ներածական խոսքով հանդերձ, որտեղ ներկայացրել է արձակագրուհու կենսագրությունը եւ պատմվածքում նկարագրված միջավայրը ու թարգմանական աշխատանքի հետ կապված որոնումները: Հատորի վերջում ընդարձակորեն տեղ է տրված նաեւ Բախչինյանի կենսագրությանը:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4