«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2007-12-26 | #240, 2007-12-27 | #241, 2007-12-28


ՊԻՏԵՐ ԲԱԼԱՔՅԱՆԸ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՄԱՍԻՆ

«Հնարավոր չէ գրել բանաստեղծ, ողջակիզում տեսած Պոլ Սեզանի մասին` առանց նշելու ողջակիզման շրջանի փորձությունները, կամ Պիկասոյի «Գեռնիկայի» մասին առանց այդ նկարը ներառելու իսպանական քաղաքացիական պատերազմի մեջ: Նույնը պիտի ասեմ նաեւ Արշիլ Գորկու մասին: Նրա կտավները չի կարելի պատկերացնել եւ մեկնաբանել առանց անդրադարձ կատարելու Հայոց ցեղասպանությանը», նշել է գրող, բանաստեղծ եւ հումանիտար առարկաների պրոֆեսոր Պիտեր Բալաքյանըՙ Թեսալոնիկի (Հունաստան) բյուզանդական թանգարանում կարդացած դասախոսության ընթացքում: Դասախոսության թեման է եղել «Արշիլ Գորկին` Հայոց ցեղասպանությունից մինչեւ Ավանգարդ»: Նա այդ քաղաքի Ամերիկյան քոլեջում ուսումնասիրություններ է կատարում որպես Մայքլ Դուկակիսի անվան կրթաթոշակի արժանացած հետազոտող: Նրան հրավիրել եւ դասախոսությունը կազմակերպել է քոլեջի հասարակագիտության ամբիոնը, «Անատոլիա քոլեջի» եւ «Հայկական մշակութային ասոցիացիայի» համագործակցությամբ:

Դասախոսության ավարտին «Ճակատագրի սեւ շունը» գրքի հեղինակը պատասխանել է ներկաների հարցերին:

ՀԱԿՈԲ ԾՈԻԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4