«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2008-01-16 | #8, 2008-01-17 | #9, 2008-01-18


ՄԱՀԱՑԵԼ Է DJ ՍԵԴՐԱԿԸ

Երեկ 45 տարում կյանքից հեռացել է «Սիթի FM» ռադիոկայանի ծրագրերի տնօրեն Սեդրակ Դավիդյանը: Նա հասարակության լայն շրջանակներին հայտնի է «Դիջեյ Սեդրակ» անունով: Հաղորդվում է, որ երեկ առավոտյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ տեղափոխվել է հիվանդանոցՙ կոմայի մեջ, որտեղ մահացել է: Սեդրակ Դավիդյանը հիանալի մարդ էր, հայրենասեր, իսկական երաժիշտ: Նա Հայաստանի առաջին ռադիո դիջեյն էր, որն այդ արվեստը բերեց հայկական ռադիո: Սիրիայի Հալեպ քաղաքում ծնված Սեդրակը ավարտելով Երեւանի բժշկական ինստիտուտը, մնաց ապրելու եւ աշխատելու Հայաստանում: Սակայն երաժշտությանը նվիրված Սեդրակն աշխատեց ոչ թե իր մասնագիտությամբ, այլ դարձավ DJ: Սեդրակ Դավիդյանը 90-ական թվականների սկզբին ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ստեղծմանը:

«Ազգը» ցավակցում է Սեդրակ Դավիդյանի կնոջը, ընտանիքին, բոլոր հարազատներին:

Հոգեհանգիստըՙ այսօր ժ. 17:30-ին Նորագավիթի Ս. Գեւորգ եկեղեցում, հուղարկավորությունըՙ կիրակի, ժ. 14:00-ին, նույն եկեղեցուց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4