«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2008-01-22 | #12, 2008-01-23 | #13, 2008-01-24


ՂԵԿԱՎԱՐԻ ԱՆՀԱՋՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԺԲԱԽՏԱՑՆՈՒՄ Է ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ

«Մի զրկեք հույսից» վերնագրով «Մարզաշխարհ» թերթում 1994-ին տպագրվեց Ա. Խաչատրյանի հարցազրույցն առաջին հայ օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հետ, որտեղ նա դժգոհություն էր հայտնել երկրում ստեղծված մղձավանջային իրավիճակից: Այդ դառը ճշմարտությունը դուր չէր եկել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա գործընկերներին: Դա ունեցավ իր հետեւանքները: Շահինյանի ազգանունը հանվեց Մոսկվայում պարբերաբար հրատարակվող «Энциклопедическийсловарь»-ում տեղ գտած հայ անվանի մարզիկների շարքից (խմբագրության կազմում կային Կնունյանցի եւ Համբարձումյանի ազգանունները): Կրճատվեց Հրանտ Շահինյանի կյանքն առնվազն տասը տարովՙ թողնելով մտատանջող հարցականներ միանգամայն առողջ ու գործունյա մարդու անսպասելի մահվան մասին: Ակներեւ էին անարգանքի ընդգծված նշանները նրա հուղարկավորության ժամանակ: Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը ոչ մի բանով չէր հիշեցնում վերջին հրաժեշտի արարողության մասին: Էժանագին դագաղը դրված էր ոչ մի բանով չծածկված փայտե հենարանի վրա: Նշված ժամից մեկ ժամ շուտ նրան դուրս բերեցին դահլիճիցՙ զրկելով նրա հազարավոր երկրպագուներին հարգանքի տուրք մատուցելու հնարավորությունից: Այդպես դրսեւորվեց վրիժառության պիղծ զգացումը...

Հակառակ սպասվածին, երկիրն ավերվեց, հայաթափ արվեց, ժողովուրդը փողաթափ արվեց, աղքատացավ, անտանելի զրկանքներ կրեց, ուրախությունը վիշտ դարձավ: Այդ եղեռնի գործիչները ձգտում են նորից բռնել իշխանական արտոնության ոսկե ղեկը: Սակայն ժողովուրդը չի մոռացել նրանց գործունեության դաժան տարիները...

Ամուսնության անհաջող ընտրությունը դժբախտացնում է մեկ մարդու: Ղեկավարի անհաջող ընտրությունը դժբախտացնում է միլիոնավոր մարդկանցՙ արժանանալով նրանց նզովքին...

ԷՄՄԱ ՇԱՀԻՆՅԱՆ, Հրանտ Շահինյանի այրի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4