«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2008-01-22 | #12, 2008-01-23 | #13, 2008-01-24


ԳՐԵԲՅՈՆԿԻՆԱ-ԱԶՐՈՅԱՆ ԶՈՒՅԳՆ ԱՌԱՅԺՄ 17-ՐԴՆ Է

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Պարգեւները վիճարկողների թվում է նաեւ Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը: Հենց պարային զույգերն էլ առաջինը սկսեցին մրցավեճը: Պարտադիր պարի կատարումից հետո Հայաստանի ներկայացուցիչները 25,41 միավորով ընթանում են 17-րդ տեղում 26 մասնակիցների մեջ: Լավագույն կատարումը Եվրոպայի գործող չեմպիոններ, ֆրանսիացիներ Իզաբել Դելոբել-Օլիվե Շոնֆելդերոմ զույգի ելույթն էր, որը մրցավարները գնահատեցին 41,25 միավորով: Նրանցից մեկ միավորով հետ են մնում ռուսաստանցիներ Օքսանա Դոմնինան ու Մաքսիմ Շաբալինը: 3-րդ տեղում են նրանց հայրենակիցներ, ՌԴ չեմպիոններ Յանա Խոխլովան ու Սերգեյ Նովիցկին:

Սպորտային զույգերի մրցումներում կարճ ծրագրի կատարումից հետո առաջատարի դերը ստանձնել են Եվրոպայի գործող չեմպիոններ, Գերմանիան ներկայացնող Ալյոնա Սավչենկոն ու Ռոբին Շոլկովին, որոնք վաստակել են 70,36 միավոր: 2-րդ տեղը զբաղեցնում է ռուսական Մարիա Մուխորտովա-Մաքսիմ Տրանկով (62,73) զույգը: 3-րդ ցուցանիշն ունեն ուկրաինացիներ Տատյանա Վոլոսոժարը եւ Ստանիսլավ Մորոզովը (61,29):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4