«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2008-01-22 | #12, 2008-01-23 | #13, 2008-01-24


«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է

Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի ծառայությունից, հունվարի 20-ից սկսվել են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մասնակի վերակառուցման աշխատանքները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագիր է կնքել իսրայելական Green Diversified LTD ընկերության հետ, որը կիրականացնի խաղադաշտի վերակառուցման աշխատաքները` միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան:

Նախատեվում է վերակառուցել բարձրակարգ սպասարկման (VIP) սրահները, անվտանգության համակարգը հիմնովին կփոխվի խաղադաշտի խոտածածկույթը, կտարվեն ֆուտբոլասերների մարզադաշտ մուտք գործելու եւ ելնելու ենթակառուցվածքային բարելավման աշխատանքներ: Բացի այդ, ՀՖՖ-ն այժմ բանակցություններ է վարում մի շարք միջազգային կազմակերպությունների հետ` լուսավորության նոր համակարգի տեղադրման կապակցությամբ: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2008-ի օգոստոսի վերջին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4