«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2008-01-23 | #13, 2008-01-24 | #14, 2008-01-25


ԴԵՏԵՐԴԱՐՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԳՈԼԸ

Բելգրադում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը 2 անընդմեջ պարտություններից հետո կարեւոր հաղթանակ տոնեց մրցաշարի առաջատարներից մեկիՙ Ավստրալիայի ընտրանու նկատմամբ (6-5): Հաղթանակը ձեռք բերվեց բավական համառ ու դժվարին պայքարում: Խաղասկիզբն անհաջող էր մեր հոկեյիստների համար, որոնք երկու գոլ բաց թողեցին սեփական դարպասը: Մինչեւ ընդմիջում թեեւ մեր թիմին հաջողվեց հավասարեցնել հաշիվը (Գրիգոր Սիրմաբեկյան, Պետրոս Ժամկոչյան), սակայն մրցակիցը 3-րդ գոլը խփեց:

Վճռորոշ եղավ 2-րդ խաղափուլը, որում մեր հոկեյիստները գերազանց խաղացին ու երեք անպատասխան տափօղակ խփեցին: Աչքի ընկան Սմբատ Դետերդարյանն ու Աբրահամ Պալեջյանը (2 անգամ): 3-րդ խաղափուլում մրցակիցը հավասարեցրեց հաշիվը (5-5), սակայն խաղավարտից 7 րոպե առաջ Սմբատ Դետերդարյանը խփեց հաղթական գոլը:

Այսպիսով, մեր հավաքականը վաստակեց 6 միավոր եւ վերջին խաղում մրցելու է մրցաշարի հետնապահ բուլղարացիների հետ: Սակայն նույնիսկ հաղթանակի դեպքում մեր հոկեյիստներին չի հաջողվի նվաճել «B» խմբի երկու ուղեգրերից մեկը: Դրանք իրենց համար ապահովել են Նոր Զելանդիայի եւ Սերբիայի հավաքականները, որոնց մրցավեճում հաջողության հասան նորզելանդացիները (5-4): ՀԱՀ-ի հավաքականը 6-3 հաշվով հաղթել է թուրքերին:

Մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը 25 միավորով (13գոլ+12 գոլային փոխանցում) գլխավորում է Նոր Զելանդիայի հավաքականի հարձակվող Քրիստոֆեր Իդենը: Մեր հոկեյիստներից ամենաարդյունավետը Հարություն Քեշիշյանն է, որը 16 միավորով (7+9) 3-4-րդ տեղերն է բաժանում: Մեր թիմից բոլորից շատՙ 8 գոլ են խփել Սմբատ Դետերդարյանը եւ Պետրոս Ժամկոչյանը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊՏՄ
1. Նոլ Զելանդիա550059-1210
2. Սերբիա540141-68
3. Հայաստան530236-216
4. Ավստրալիա630344-236
5. ՀԱՀ520323-454
6. Թուրքիա510417-482
7. Բուլղարիա50058-730

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4