«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2008-03-11 | #47, 2008-03-12 | #48, 2008-03-13


ՆԱՀԱՆՋ ԵՐԿՈՒ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատ երկու հորիզոնականով նահանջել է եւ զբաղեցնում է 83-րդ տեղը: Ընդհանրապես ցուցակում փոփոխությունները չնչին են: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի մրցակիցներ իսպանացիները (4-րդ տեղ) եւ թուրքերը (18-րդ տեղ) պահպանել են դիրքերը: Բելգիայի հավաքականը մեկ հորիզոնականով բարձրացել է (42-րդ տեղ), իսկ բոսնիացիները մեկ տեղով նահանջել են (60-րդ տեղ): Էստոնիայի ընտրանին չորս հորիզոնականով նահանջել է եւ զբաղեցնում է 129-րդ տեղը:

Լավագույն տասնյակը պահպանել է դիրքերը: Ամենամեծ առաջընթացն ունեցել է Գվիանայի հավաքականը, որը 19 տեղով բարձրացել է եւ զբաղեցնում է 113-րդ հորիզոնականը: Իսկ ահա Կուբայի ընտրանին 24 տեղով նահանջել է: Ներկայացնում ենք լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:

1.Արգենտինա1556
2.Բրազիլիա1514
3.Իտալիա1505
4.Իսպանիա1355
5.Գերմանիա1294
6.Չեխիա1253
7.Ֆրանսիա1234
8.Պորտուգալիա1206
9.Հոլանդիա1179
10.Հունաստան1160
21.Ռուսաստան906
32.Ուկրաինա814
51.Մոլդովա594
55.Լիտվա571
61.Բելառուս541
70.Ուզբեկստան477
73.Լատվիա427
76.Վրաստան407
83.Հայաստան385
105.Ղազախստան317
119.Ադրբեջան261
127.Ղրղըզստան228
129.Էստոնիա225
136.Թուրքմենստան188
143.Տաջիկստան162

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4