«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2008-03-18 | #52, 2008-03-19 | #53, 2008-03-20


ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՇԵՑԵՔ...

Միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» ընկերությունը ԱՄՆ նախագահին կոչ է արել պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում գտնվող Վրաստանի նախագահից պահանջել նոյեմբերի 7-ի իրադարձությունների ամբողջական հետաքննություն:

«Վրաստանի բարեկամներից ոչ մեկը չի գրավում այնպիսի դիրք, ինչպիսին ունեք դուք: ԱՄՆ-ը Վրաստանի ամենամոտ եւ ամենաուժեղ դաշնակիցն է եւ մեծ քաղաքական ու ֆինանսական կապիտալ է ներդրել Վրաստանում ժողովրդավարության աջակցության համար», նշվում է կազմակերպության հայտարարության մեջ` դիմելով Բուշին, ավելացնելով. «Այսօր ԱՄՆ-ը պետք է Վրաստանում արդարությանը նպաստի այնպես ակտիվ, ինչպես անցյալում պաշտպանում էր նրա ժողովրդավարությանը»:

Հիշեցնենք, որ 2007 թվականի նոյեմբերի 7-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երկրի նախագահի հրամանագրով ցրվեց միասնական ընդդիմության ցույցը, հանրահավաքի մասնակիցներին վրաց ոստիկանությունը ցրեց ռետինե մահակներով, արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով ու ռետինե փամփուշտներով:

Երբ նման կազմակերպությունը ճնշումներ բանեցնելու կոչ է անում, նույն երկրի նախագահը պաշտոնական այցով իր երկրում հյուրընկալում է Վրաստանի նախագահին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4