«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2008-03-25 | #57, 2008-03-26 | #58, 2008-03-27


ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ 67 ԿՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ` ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ

Վրաստանի կառավարությունը իր վրա է վերցնում Սամցխե-Ջավախեթիի ճանապարհների վերականգնման մրցութային փաթեթի 1-ին եւ 6-րդ մասերը` 65,5 կմ ընդհանուր երկարությամբ: «Նովոստի Գրուզիա» կայքէջի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Էկա Շարաշիձեն: «Ազգը» դեռեւս մարտի 14-ին տեղեկացրել էր, որ ապրիլին «Հազարամյակի մարտահրավերներ-Վրաստան» ծրագրի շրջանակներում վրաց կառավարությունը կհայտարարի մրցույթ` Սամցխե-Ջավախեթիի ճանապարհների վերականգնման առաջին եւ վեցերորդ մասերով նախատեսված աշխատանքների համար:

Մրցութային առաջին մասով նախատեսվում է վերականգնել նաեւ «Թելեթի-Պարցղիսի» ճանապարհի 27 կմ-անոց հատվածը, իսկ վեցերորդ մասով կվերականգնվի Ախալքալաքից թուրքական սահման եւ քաղաքը շրջանցող ճանապարհահատվածները` մոտ 40 կմ երկարությամբ: Այս մասերը կֆինանսավորվեն պետական բյուջեից այն դեպքում, երբ «Հազարամյակի մարտահրավերներ-Վրաստան» ծրագրով նախատեսվում է Սամցխե-Ջավախեթիի ճանապարհների վերանորոգումն իրականացնել մոտ 102,2 մլն դոլարով` ճանապարհների ընդհանուր 235,3 կմ ձգվածությամբ:

Ա.Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4