«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2008-03-29 | #61, 2008-04-01 | #62, 2008-04-02


ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Ապրիլի 2-5-ը գերմանական Տրիեր քաղաքի համալսարանում անցկացվելու է անալիտիկ մաթեմատիկայի խնդիրներն արծարծող մի նստաշրջան, որին հրավիրված են միջազգային համբավ ունեցող գիտնականներ: Տարիներ է, ինչ համալսարանը արդյունավետ համագործակցում է հատկապես Իսպանիայի, Հունաստանի եւ Հայաստանի գիտնականների հետ, իրազեկում է գերմանական վերոհիշյալ համալսարանի կայքէջը: Միջազգային նստաշրջանին Հայաստանից մասնակցում են Ն. Առաքելյանը, Վ. Մարտիրոսյանը, Թ. Ղարիբյանը, ինչպես նաեւ Գ. Գեւորգյանը:

ԱՆ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4