«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2008-04-11 | #70, 2008-04-12 | #71, 2008-04-15


ԱՌԱՋԱՏԱՐԻՆ ՀԱՂԹԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ

Իսպանիայում ավարտվեց Ռուի Լոպեսի շախմատի 2-րդ հուշամրցաշարը: Հաղթողը պետք է որոշվեր ավարտական տուրում կայանալիք Սարգսյան-Ադամս մրցավեճում: Հայ շախմատիստին չհաջողվեց հաղթանակ տոնել: Գրանցվեց ոչ-ոքի, որի արդյունքում Գաբրիել Սարգսյանը վաստակեց 4,5 միավոր եւ Համպի Կոներուի հետ բաժանեց 3-4-րդ տեղերը:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսըՙ 5,5 միավոր: 2-րդ տեղը գրավեց չին շախմատիստ Չժան Պենսյանը, որը հաղթեց Գրանդային: Արդյունավետ ելք ունեցան նաեւ տուրի մյուս երկու պարտիաներըՙ Կարուանա-Կոներուՙ 0-1, Կանդելարիո-Յիֆանՙ 1-0: 5-րդ տեղը 2,5 միավորով զբաղեցրեց իտալացի Ֆաբիանո Կարուանան, 6-8-րդ տեղերը 2-ական միավորով բաժանեցին Հոու Յիֆանը, Խուլիո Գրանդան եւ Պերես Կանդելարիոն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4