«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2008-04-11 | #70, 2008-04-12 | #71, 2008-04-15


ԿԿՐԿՆՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես եւ գավաթի նախորդ խաղարկությունում, այս տարի էլ պատվավոր մրցանակի կիսաեզրափակիչում ուժերը չափեցին «Փյունիկ»-«Արարատ», «Բանանց»-«Միկա» զույգերը: Անցած տարի եզրափակիչ էին դուրս եկել «Արարատն» ու «Բանանցը»: Կիսաեզրափակիչի առաջին խաղերից հետո հավանականությունը մեծ է, որ անցյալ տարվա պատմությունը կրկնվի:

«Արարատը» «Փյունիկի» հետ մրցավեճում զգալի առավելություն ուներ եւ կարողացավ այն իրացնել: Կրկին իրեն գերազանց դրսեւորեց բրազիլացի Մարկոսը: 47-րդ րոպեին նա հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Սարգիս Մովսիսյանին եւ վերջինս բացեց հաշիվը: Ապա 79-րդ րոպեին Մարկոսը հիանալի իրացրեց տուգանային հարվածը եւ կրկնապատկեց հաշիվը: Հասնելով հաշվի մեջ առավելության, արարատցիները թուլացրին տեմպը, որից օգտվելով, Միհրան Մանասյանը կրճատեց հաշիվը (2-1):

Մյուս խաղում բավական անսպասելի արդյունք գրանցվեց: 43-րդ րոպեին Ալեքսը առաջ մղեց «Միկային»: Սակայն ընդմիջումից հետո երկու անգամ Նորայր Գյոզալյանը, մեկ անգամ էլ Սեմյոն Զլատեւը գրավեցին «Միկայի» դարպասը եւ «Բանանցին» հաղթանակ պարգեւեցին (3-1): Պատասխան խաղերը կկայանան ապրիլի 23-ին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4