«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2008-04-12 | #71, 2008-04-15 | #72, 2008-04-16


ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼ. ՈՎ ՉԳԻՏԻ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԻՐ ԱՊԱԳԱՆ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեկվա նիստում պատվիրակների հարցերին էր պատասխանում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը Գերմանիայի կանցլերից հետաքրքրվեց, թե ինչպիսին է մոտեցումը Հայոց ցեղասպանության ճանաչմանը այն դեպքում, երբ հենց Գերմանիան ճանաչեց հրեական Հոլոքոսթը: Հովհաննիսյանը հարցրեց նաեւ, թե ինչպիսին կարող է լինել կապը նման հարցում լիդերության եւ ցեղասպանության ճանաչման հարցում:

Գերմանիայի կանցլերը պատասխանեց, որ կողմ են հարցի քննարկմանը, ընդ որում, այդ հարցի քննարկմանը բոլոր այն երկրներում, որտեղ եղել են նման ողբերգություններ: «Ով չգիտի իր պատմությունը, դժվարանում է կառուցել իր ապագան», նշեց Անգելա Մերկելը, հավելելով, որ Եվրոպային միավորում է ոչ միայն ազատությունը, այլեւ համբերատարությունը, ինչը նման խնդրում կարեւոր որակ է:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4