«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2008-04-19 | #76, 2008-04-22 | #77, 2008-04-23


ԶԵՆՔ, ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄ

Ապրիլի 22-ին ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ1967-ին ծնված Բաղդասար Ղ.-ն ինքնակամ ներկայացրել է «ՏՕԶ-8» տիպի առանց համարի 1 հրացան, «ՏՕԶ» հրացանի 1 զարկան եւ ինքնաձիգի 1 պահունակ: Նշված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: Ոստիկանության Չարենցավանի բաժին է ներկայացել 1958-ին ծնված Էդվարդ Ս.-ն եւ կամավոր հանձնել 7,62 մմ տրամաչափի 137 փամփուշտ եւ հայտնել, որ այն ձեռք է բերել 1994-ին ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

Երկու վթար, երկու զոհ

Ապրիլի 21-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1987-ին ծնված Դավիթ Ս.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայի թիվ 11 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1969-ին ծնված Գեւորգ Խուդաթյանին, այնուհետեւ բախվել նշված վայրում կայանած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով Գ. Խուդաթյանը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Նույն օրը ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1976 -ին ծնված Սամվել Իսրայելյանի վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4