«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2008-04-22 | #77, 2008-04-23 | #78, 2008-04-24


ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլի 22-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հյուսիսային ավտոկայանի տարածքում տեղի է ունեցել «ԳԱԶԵԼ» մակնիշի 1877 Տ պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն, ինչի հետեւանքով ավտոմեքենայի կողքին կանգնած ուղեւորները ստացել են մարմնական վնասվածքներ: Պարզվել է, որ պայթյունի հետեւանքով ուղեւորներ` 1960 թ. ծնվ. Արտավազդ Մելքոնյանը եւ 1970 թ. ծնվ. Հովհաննես Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյանի անվան հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից:

Նույն օրը, ժամը 14.00-ին 1-03 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետեւանքով ստացած ձախ ձեռքի վնասվածքով Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 28 տան բնակիչ` 1991 թ. ծնվ. Աշոտ Գեւորգյանը: Տուժածին վիրահատել են եւ ըստ բժիշկների` նրա վիճակը գնահատվում է բավարար:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4