«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2008-04-29 | #81, 2008-04-30 | #82, 2008-05-01


«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴՆ» ԱՄԵՆԱՇԱՏ ՀԱՐԿԵՐՆ Է ՎՃԱՐԵԼ ԻՐ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

«Հայռուսգազարդից» ստացած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ թեեւ 300 խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2-րդն էՙ 6,7 մլրդ դրամ վճարած հարկերով, բայց եթե հաշվի առնվեն դուստր ձեռնարկությունների վճարած հարկերը, «Հայռուսգազարդը» կդառնա ամենաշատ հարկեր վճարած ընկերությունը: Մասնավորապես, բացի վերոնշյալ 6,7 մլրդ դրամից, 300 խոշոր հարկատուների ցանկում 16-րդ տեղը զբաղեցնող «Տրանսգազը» վճարել է 692 մլն դրամ, 133-րդ տեղում գտնվող «Տրանսգազշինը»ՙ 112 մլն դրամ, ինչպես նաեւ «Ավտոգազը»ՙ 28 մլն դրամ, «Արմավիր գազմաշը»ՙ 16 մլն դրամ: Ընդհանրացնելով «Հայռուսգազարդի» եւ դուստր ընկերությունների վճարած հարկերը, հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդհանուր գումարը կազմում է 7,5 մլրդ դրամ: Հիշատակվում է, որ առաջին տեղը զբաղեցրած «Ղ-Տելեկոմը» վճարել է 6,8 մլրդ դրամ:

300 խոշոր ապահովադիրների ցանկում նույնպես «Հայռուսգազարդը» զբաղեցնում է 2-րդ տեղը: Այստեղ նույնպես, ներկայացնելով նաեւ դուստր ձեռնարկությունների վճարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները, ընկերության տրամադրած հաղորդագրության մեջ նշվում է, որ վճարված ընդհանուր գումարը կազմում է 465 մլն դրամ, որն ավելին է, քան առաջին տեղում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վճարած 442 մլն դրամը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4