«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2008-05-06 | #86, 2008-05-07 | #87, 2008-05-08


ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՇԻՐՄԻՆ

Մահվանից միայն 80 տարի անցՙ երեկ հոգեհանգստի արարողություն կատարվեց հայկական երաժշտությունը սիմֆոնիկ հնչողության հասցրած եւ հարուստ ժառանգություն թողած կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի շիրմին: Այն մատուցեց Սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Շահե քահանա Հայրապետյանը. «Մկրտված մարդը չէր կարող անհաղորդ մնալ Աստծո հետ»: Իսկ հոգեհանգստի արարողություն կազմակերպելու գաղափարը կոմպոզիտորի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանինն էր. «Ժամանակ առաջ թերթերից մեկում ընթերցեցի «Այդպես էլ կոմպոզիտորի շիրմին հոգեհանգստյան կարգ չհնչեց» հոդվածը» ու մտադրվեցի իրականացնել»: Նրա տեղեկացմամբ, նախաձեռնությանը միացել են նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Տերնոպոլի տնտեսագիտական, ազգային համալսարանի երեւանյան մասնաճյուղը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը: 1928-ին, կոմպոզիտորի մահվան օրը հոգեհանգստյան արարողություն չկազմակերպելու պատճառները տարբեր են, այդ թվում եւ աստվածամերժ հասարակարգը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4