«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2008-06-03 | #105, 2008-06-04 | #106, 2008-06-05


ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են, որ Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունները կշարունակվեն այն կետից, որտեղ կանգնել են բանակցող կողմերը հայաստանյան նախագահական ընտրություններից առաջ: Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ադրբեջանական «Դեյ.ազ» գործակալությանը տված հարցազրույցում:

Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների ֆոնին Բրայզան կարծիք է հայտնել, որ նախընտրական քարոզչությամբ Ալիեւի զբաղվածության ժամանակ էլ կարող են բանակցային գործընթացի ակտիվությունը պահպանել երկու երկրների արտգործնախարարները:

Պետերբուրգում կայանալիք Սարգսյան-Ալիեւ ճանաչողական հանդիպումից Բրայզան առանձնակի ակնկալիքներ չունի, բայց թե Սարգսյան-Ալիեւ ձեւաչափն ինչ տարբերություն կունենա Քոչարյան-Ալիեւ հանդիպումներից, Բրայզան խոստացել է ասել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից հետո:

Ամեն դեպքում, ոչ փոխզիջումնային իրավիճակի առնչությամբ Բրայզան հայտնել է. «Կարծում եմ, որ ստատուս քվոն վտանգավոր է: Եվ դա ակնհայտ է, երբ փոխհրաձգություն է տեղի ունենում, զոհվում են մարդիկ: Ինչ վերաբերում է տուժած կողմին, ապա այստեղ երկու կողմն էլ տուժել են, երկու կողմն էլ պետք է ընդհանուր լեզու գտնեն ու փորձեն բանակցությունները հասցնել մինչեւ պայմանավորվածություն, իսկ դա նշանակում է փոխզիջման որոնում»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4