«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2008-06-14 | #114, 2008-06-17 | #115, 2008-06-18


«ԱՍՔ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՍԻՆ»

1960-80-ական թթ. արեւմտահայ, Հայոց ցեղասպանության ականատես Սուրեն Սահակյանը գրառել ու մշակել է «Ասք Անդրանիկի մասին» վիպասքը: Համահավաքում նկարագրվում են Անդրանիկի ծնունդը, մանկությունն ու պատանեկությունը, հետագա կյանքն ու մարտական փառավոր ուղին: Ժողովրդական այս վիպասքը բացառիկ է որպես 19-20-րդ դարերում ստեղծված դյուցազներգության եզակի նմուշ:

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հրատարակել է «Ասք զորավար Անդրանիկի մասին» գիրքը, որը խմբագրել է ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանը: Նա ծավալուն առաջաբանով բնութագրել է վիպասքի ակունքները, պատմաէպիկական առանձնահատկություններն ու արժեքը, ինչպես նաեւ զետեղել է բարբառային բառարանՙ վիպասքի ընթերցանությունը դյուրացնելու համար:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4