«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2008-09-11 | #166, 2008-09-12 | #167, 2008-09-13


ՔՍԱՆԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆ

«Վորլդ Վիժն Հայաստան»-ը երկրի ամենամեծ հասարակական կազմակերպություններից է: Ընկերությունն աշխատում է հանրապետության 130 համայնքի ու վեց մարզի հետ` օժանդակելով մոտ 22000 երեխաների եւ նրանց ընտանիքներին: «Վորլդ Վիժնի» ծրագրերը ներառում են հատկապես առողջապահական, տնտեսական զարգացման, երեխաների պաշտպանության եւ հոգեւոր զարգացման ոլորտները:

Սեպտեմբերի 15-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա արարողություն` նվիրված «Վորլդ Վիժն» կազմակերպության գործունեության քսանամյակին: Կազմակերպության հանրային կապերի եւ հաղորդակցության բաժնի հաղորդմամբ, միջոցառմանը ներկա կլինեն բարձրաստիճան այրեր, «Վորլդ Վիժնի» նախագահ Դին Հըրշը, տեղական եւ միջազգային ՀԿ-ների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում կցուցադրվի կարճամետրաժ ֆիլմ, որտեղ Հայաստանի մարզերում ապրող երեխաները կպատմեն առօրյա դժվարությունների մասին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4