«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2008-09-16 | #169, 2008-09-17 | #170, 2008-09-18


ՎԱՆԸ ԶԱՐԴԵՐՈՒՄ ՈՒ ՏԱՐԱԶՆԵՐՈՒՄ

Վասպուրականի ավանդական կենցաղն ու ապրելակերպը ներկայացնող զարդեր, կանանց տարազներ, սափորներ ու ժանյակներ էին ներկայացված Պատմության թանգարանում բացված «Վանի ասեղնագործությունը 18-19-րդ դարերում» խորագրով ցուցահանդեսի ժամանակ:

Ժամանակագիրների վկայությամբ Վան-Վասպուրականի զարդարվեստը, ասեղնագործությունն ու տարազները ոչ միայն առանձնացել են նրբությամբ ու հետաքրքրական մոտեցմամբ, այլեւ համարվում են արվեստի յուրահատուկ գործեր: Երանգների նրբությամբ էին աչքի ընկնում հատկապես կանանց տարազները: Հայուհիները գոգնոցները զարդարում էին գեղեցիկ նախշերով, ծաղիկներով ու ասեղնագործում բրդյա թելերով: Տարազի անմիջական մաս էր կազմում նաեւ գոտին կամ մեջկապը, որ հաճախ պատրաստում էին արծաթից ու զարդարում գունավոր քարերով:

«Ներկայացնում ենք մշակույթ, որ սկսվում է դեռեւս ուրարտական թագավորության ժամանակահատվածից ու շարունակվում մինչեւ 19-րդ դար: Մեր նպատակն է դիտողի մոտ զգացմունքներ արթնացնել, որ կստիպի թանգարանից դուրս գալուց հետո էլ խորհել ու կատարել ընդհանրացումներ», «Ազգ»-ի հետ առանձնազրույցում ասաց Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4