«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2008-11-18 | #214, 2008-11-19 | #215, 2008-11-20


ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ

Ուկրաինական տարազներ, ռուսական մատրյոշկաներ, հունական զարդեր ու էլի բազմաթիվ արվեստի գործեր էին ներկայացված երեկ Ժողարվեստի թանգարանում բացված ցուցահանդեսին: Միջոցառումը նվիրված էր Հայաստանում ապրող 11 ազգային փոքրամասնություններին:

Գրքեր, ազգային սրբերի եւ տոների մասին վահանակներ, ամսագրեր ու ազգային տարազներ: Ներկայացված իրերը եզդիական համայնքի տաղավարի մի փոքրիկ մասն է միայն: Հաջոյան Խըդրն էլ հյուրերին է ներկայացնում եզդիների ազգային տոներն ու ավանդույթները, մեկնաբանում դրոշի պատմությունը: «Եզդիների դրոշը բաղկացած է երկու գույնից` սպիտակ եւ կարմիր: Կարմիր գույնը սուլթան Եզդիի պատվին է ներկայացված: Դրոշի արեւը փաստում է, որ մենք շամսի, այսինքնՙ արեւի ժողովուրդ ենք»:

Մեկ այլ տաղավարից հնչում է հունական ավանդական երաժշտություն, իսկ գունագեղ տարազով տղաներն ու աղջիկները ներկայացնում են հունական արվեստի ու մշակույթի առանձնահատկությունները: Ուկրաինուհիներն էլ ներկայացնում են կոլաժներ ու գեղանկարներ, որ ստեղծել են հիմնականում պատանիները: «Շատ կարեւոր է, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները հնարավորություն ունենան դրսեւորել իրենց արվեստի տեսանկյունից: Արվեստի գեղեցիկ նմուշներ են ցուցադրված: Ցուցահանդեսը հատկապես կարեւոր է ասորական, եզդիական եւ քրդական ազգերի համար, որոնք չունեն պետություն ու հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց արվեստը օտար հողում», ասաց Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն :

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4