«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2008-11-20 | #216, 2008-11-21 | #217, 2008-11-22


«ՆՐԱ ՀՈԳԻՆ ԶՐՈՒՑՈՒՄ Է ՊՈԵԶԻԱՅԻ ՀԵՏ»

Գոհար Գալստյան

Երեկ Գրողների միությունում տեղի ունեցավ Գոհար Գալստյանի «Ջրօրհնության կարգով» բանաստեղծությունների ժողովածուն: Գոհարի գրական գործունեությունը մեկնարկել է 2000-ին, երբ հրատարակվեց «Կյանք կոչվող փոքրիկ այս ակնթարթը» բանաստեղծությունների եւ արձակ ստեղծագործությունների ժողովածուն: Այնուհետեւ ընթերցողների դատին հանձնեց «Խորաններ» եւ «Խորաններից անդին» ժողովածուները, որտեղ արտացոլված էին բանաստեղծուհու ցանկություններն ու խռովքները:

«Ջրօրհնության կարգով» ժողովածուում ընթերցողը կգտնի հույզեր, ապրումներ, երազանքներ, որոնք ամփոփված են 4 շարքերում: «Անտունիներ օտարման» շարքում անդրադարձել եմ Երեւանին բնորոշ բազմաթիվ խնդիրների, արատավոր երեւույթների, որոնք կհետաքրքրեն լայն հանրությանը: «Հեգնիր գուշակներին» շարքն ավելի խաղարկային է եւ արծարծում է տարրաբնույթ թեմաներ», ասաց Գոհար Գալստյանը: Դերասանուհի Հասմիկ-Տեր Կարապետյանն էլ խոստովանում է, թե առանձնահատուկ հուզվում է, երբ ասմունքում է Գոհարի բանաստեղծությունները: Գոհարի տաղանդը բացահայտել է 2003-ին «Արմմոնո» թատերական միջազգային փառատոնի ժամանակ, երբ բանաստեղծուհին գրեց «Վերջին արարը» պիեսը»: Ստեղծագործությունը նվիրված էր դերասանուհի Մարի Նվարդին եւ արժանացավ բարձր գնահատանքի:

«Ռոմանտիկայի, մաքրության, սլացքի, ազնվության մասին են նրա ստեղծագործությունները: Նրա հոգին զրուցում է պոեզիայի հետ, եւ այդ իմաստով շատ եմ կարեւորում նրա դերը հայ ժամանակակից գրականության ասպարեզում», եզրափակեց Հասմիկ Տեր-Կարապետյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4