«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2008-12-16 | #234, 2008-12-17 | #236, 2008-12-19


ՊՈԴՇԻՎԱԼՈՎԸ ԿՄԱՐԶԻ «ՏՈՄԻ» ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐԻՆ

Երեւանի «Արարատի» նախկին դարպասապահ Ալեքսանդր Պոդշիվալովը, որ թիմի կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնություններում, կմարզի «Տոմի» դարպասապահներին: 44-ամյա Պոդշիվալովը բացի «Արարատից», հանդես է եկել նաեւ «Ուրալմաշում», Մոսկվայի «Տորպեդոյում» եւ «Լոկոմոտիվում», ինչպես նաեւ Իսրայելի ու Կորեայի թիմերում:

Պոդշիվալովին 1984-ին «Արարատ» էր հրավիրել 2-րդ անգամ թիմի ղեկը ստանձնած Նիկիտա Սիմոնյանը: 20-ամյա դարպասապահը Երեւան տեղափոխվեց «Ուրալմաշից» եւ շուտով դարձավ «Արարատի» հիմնական դարպասապահը: Նա թիմի կազմում հանդես եկավ մինչեւ 1989-ը` անցկացնելով 146 խաղ, որից հետո տեղափոխվեց Մոսկվայի «Տորպեդո»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4