«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2009-01-29 | #14, 2009-01-30 | #15, 2009-01-31


2008-ԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է 41 ՀԱԶԱՐ 454 ԾՆՈՒՆԴ

Հանրապետությունում 2008-ին գրանցվել է 41 հազար 454 ծնունդ, ինչը 1135-ով ավելի է 2007-ի նույն ցուցանիշից: Ըստ «Արմենպրեսի», նախորդ տարվա ընթացքում մոր եւ մանկան առողջության պահպանման ոլորտում շարունակաբար իրագործվել են ՀՀ կառավարության հաստատած «Մոր եւ մանկան առողջության պահպանման 2003-2015-ի ազգային ռազմավարություն»-ով եւ «Վերարտադրողական առողջության բարելավման 2007-2015 թթ. ծրագրով» սահմանված միջոցառումները: 2008-ի հուլիսի 1-ից հանրապետությունում ներդրված «Ծննդօգնության պետական հավաստագրի» ծրագիրը հնարավորություն է տվել բնակչության համար լիովին ապահովելու որակյալ եւ անվճար ծննդօգնության ծառայություններ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4