«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2009-01-30 | #15, 2009-01-31 | #16, 2009-02-03


ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ՎԱՃԱՌԵԼ Է «ՖՈՐԴԻ» ԻՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ

Դետրոյթից Ֆրանսպրես գործակալությունը տեղեկացնում է, որ ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, որ մի ժամանակ վստահում էր եւ պաշտպանում «Ֆորդ մոթորզին», այժմ վաճառել է այդ ընկերության իր բոլոր բաժնետոմսերը:

Հաղորդելով այս մասին, «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը հավելում է, որ 7,3 միլիոն բաժնետոմսերը «Տրասինդա» կորպորացիան վաճառել է յուրաքանչյուրը միջին հաշվով 2,43 դոլարով, որը երկու երրորդով նվազ էր իր իսկական արժեքից:

Անցյալ տարվա հունիսին այդ բաժնետոմսերը 8,50 դոլար էին գնահատվում: Այս տարվա հունվարին արդեն նվազել էին մինչեւ 2,17 դոլար:

«Ֆորդ» ընկերության պատասխանատուների պնդմամբ, նոր վերակառուցողական ծրագիրը, որ նրանք ներկայացրել են կոնգրեսին, թույլ է տալու վերականգնել շահութաբերությունը մինչեւ 2011 թվականը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4