«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2009-02-24 | #32, 2009-02-25 | #33, 2009-02-26


ՍԵՎԱՆԻ ՎԱԶԳԵՆՅԱՆ ԴՊՐԱՆՈՑԸ ԹՈՂԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ

Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Սեւանի Վազգենյան Հոգեւոր դպրանոցի երգչախումբը թողարկել է հոգեւոր երգերի` «Օրհնյալ է Աստված» խորագիրը կրող ձայնասկավառակ:

Սկավառակի ստեղծման նախաձեռնողներն են դպրանոցի նախկին տեսուչ Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը եւ ներկա տեսուչ Տ. Գեւորգ աբեղա Սարոյանը: Այն թողարկվել է տեր եւ տիկին Իոսիֆ եւ Մարինա Հարությունյանների (Մեծ Բրիտանիա) աջակցությամբ:

Սկավառակում ընդգրկված տասը երգերը հնչում են դպրանոցի սաների կատարմամբ` խմբավար Շոթա Վարդանյանի ղեկավարությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4