«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2009-06-06 | #105, 2009-06-09 | #106, 2009-06-10


ՌՈԺԵ ՊԼԱՆՇՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

Ֆրանսիացի անվանի բեմադրիչ, Լիոնի Կոմեդիայի թատրոնի (1953) հիմնադիր Ռոժե Պլանշոնը օրերս մահացել է աշխատանքի պահին, թատերական մի պիեսի ընթերցման ժամանակ: Փարիզի «Աշխարհ» թերթը նշում է, որ Պլանշոնը հիմնադրել է նաեւ Լինոյի արվարձան Վիլյորբանում գտնվող քաղաքային թատրոնը, որը գործել է 1957-2001 թթ. եւ որին շնորհվել է ազգային ժողովրդական թատրոնի կարգավիճակ:

Բեմադրիչի մահվան կապակցությամբ Ֆրանսիայի հեռուստատեսությունը նրան նվիրված վավերագրական ֆիլմ է ցուցադրել, որը մասնավորապես պատմում է Պլանշոնի վերջին բեմադրությունների մասին: Ֆիլմի դրվագներից մեկում երիտասարդ դերասան Հովնաթան Ավետիքյանը Պլանշոնի ղեկավարությամբ փորձեր է անում հույն ողբերգակ Սոֆոկլեսի «Էդիպը Կոլոնում» պիեսի ժամանակակից բեմադրության համար:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4