«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2009-06-20 | #115, 2009-06-23 | #116, 2009-06-24


«ՈՐՈԳԱՅԹԻ» ԳՈՔՈՐՆ ՈՒ ԳԱՐԻԿԸ` ԱՎՏՈՎԹԱՐԻ ԶՈՀ

Մոտ 10 ամիս է, ինչ «Շանթի» առաջին սերիալը` «Որոգայթը» դարձավ հեռուստադիտողների համար սիրելի ու սպասված: Եվ ցավով պետք է նշենք, որ հունիսի 22-ին, «Միլիոն» խաղատանը սերիալի հերթական մասը նկարահանելուց հետո դերասանները շտապել են տուն եւ ժամեր անց` 23.50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Էջմիածին ճանապարհի 15-րդ կմ-ին ավտոմեքենա է շրջվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, 35-ամյա Գեղամ Ղանդիլյանի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետեւանքով Գեղամը եւ ուղեւոր, 36-ամյա Արամ Միսկարյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղեւոր Էդգար Տեր-Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց:

Ցավալի է, որ երիտասարդ սիրված դերասաններին այլեւս չենք տեսնի ու նրանց կյանքի թելը կտրվեց այնպես ողբերգականորեն:

«Ազգը» ցավակցում է հանգուցյալների հարազատներին եւ ընկերներին, ինչպես նաեւ «Շանթ» հեռուստաընկերությանը:


Նկար 1. Արամ Միսկարյան

Նկար 2. Գեղամ Ղանդիլյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4