«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2009-07-25 | #140, 2009-07-28 | #141, 2009-07-29


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է

Կանադահայ Շահե Թանաչյանը մեզ ուղարկած էլեկտրոնային նամակով մտահոգություն է հայտնել, որ 6 տարի անդամավճար չվճարելու պատճառով Հայաստանը կանգնած է միջազգային աստղագիտական միության անդամակցությունից զրկվելու վտանգի առջեւ: Հայաստանն այդ միությանն անդամակցել է դեռեւս Վիկտոր Համբարձումյանի կենդանության օրերից, նրա շնորհիվ մեծ հեղինակություն վայելել, որը հաշվի առնելով միությունը վերջին տարիներին խիստ միջոցներ չի կիրառել, հույս ունենալով, որ ժամանակի ընթացքում խնդիրը կլուծվի: Ի դեպ, յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը պարտավոր է վճարել 3500 կանադական դոլար: Շահե Թանաչյանը գրում է, որ ինքը որպես նշյալ միության անդամ այդ մասին անցած տարի խոսել է ՀԲԸՄ հայագիտական դասընթացների ժամանակ: Իսկ այս տարվա հունիսին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանից ստացել է միությունից ուղարկված վերջին նախազգուշական նամակը, որ եթե մինչեւ հուլիսի 31-ը վճարումը չկատարվի, Հայաստանը վերջնականապես կզրկվի անդամակցությունից:

Նկատի առնելով Հայաստանի տնտեսական վիճակը, Թանաչյանն առաջարկում է այդ գումարը վճարել ՀԲԸՄ կանադական բաժանմունքի օգնությամբ եւ դիմում է բոլոր նրանց, ովքեր կարող են նվիրատվություն կատարել եւ Հայաստանին դուրս բերել այս կացությունից: Ցանկացողները կարող են դիմել chahet@videotron.ca հասցեով:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4