«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2009-07-28 | #141, 2009-07-29 | #142, 2009-07-30


ԵՎՍ ՄԵԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԹ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

Հյուսիսային Օսիայում գործող «Էրեբունի» հայկական ազգամշակութային ընկերությունը սկսել է սեփական տպագիր պարբերականի հրատարակումը: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ արդեն լույս է տեսել նոր թերթի երկու համար: Առաջինը նվիրված է եղել ֆաշիզմի նկատմամբ նվաճված մեծ հաղթանակին: Խմբագրականում նշված է, որ թերթի լույսընծայումը պայմանավորված է Հյուսիսային Օսիայում հայկական մեծ համայնքի (ավելի քան 23 հազար մարդ) գոյությամբ:

Նախատեսվում է նոր թերթում հրապարակել պատմական նյութեր, պատմել մեր ժամանակակիցների, սփյուռքի առօրյա կյանքի մասին, տպագրել ռեպորտաժներ, դիմումներ, հայտարարություններ, շնորհավորանքներ, կարծիքներ, գովազդ:

«Էրեբունի» ընկերության նախագահ Վիտալի Լիտվինովի գրած խմբագրականում հույս է հայտնվում, որ թերթը «լիարժեք եւ անաչառ տեղեկություններ կտա սփյուռքի կյանքի մասին, կնպաստի հայ ժողովրդի քրիստոնեական ոգու եւ ազգային ինքնագիտակցության վերածննդին, վլադիկավկազցի հայի դրական նկարագրի ստեղծմանը»:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4