«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2009-11-21 | #214, 2009-11-24 | #215, 2009-11-25


ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՆԵՐԿԱ ԿԼԻՆԻ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ

Լոս Անջելեսի Nokia թատրոնում դեկտեմբերի 13-ին կանցկացվեն M Club Music Video Award եւ Armenian Music Awards մրցանակաբաշխությունները, որոնց ներկա կլինի Շառլ Ազնավուրը: 4 ժամ տեւողությամբ համերգի ընթացքում ելույթ կունենան շոու-բիզնեսի ավելի քան 100 ներկայացուցիչներ: Շառլ Ազնավուրին կհանձնվի մրցանակ` երգի ասպարեզում ունեցած մեծ վաստակի, իսկ նրա դուստրը` Սեդա Ազնավուրը հանրաճանաչ մյուս երգիչների պես հանդես կգա ելույթով:

Մրցանակաբաշխությանը կմասնակցեն նաեւ ռոք աստղ Սերժ Թանգյանը, հայտնի երգիչներ Հարութ Փամբուկչյանը, Արտո Թունջբոյաջյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը եւ ուրիշներ Հայաստանից եւ սփյուռքից, կհնչեն գրեթե բոլոր ժանրերը` ռոքից մինչեւ քաղաքային ֆոլկլոր, կլինեն բազում անակնկալներ ինչպես հայ, այնպես էլ օտար աստղերի մատուցմամբ: «Այս շոուն կլինի տարվա ամենամեծ երաժշտական իրադարձությունը, որովհետեւ իրար կողքի են խմբվելու տաղանդավոր կատարողներ` տարբեր երկրներից», ասել է M Club Video Awards - ի պրոդյուսեր Սեւակ Պետրոսյանը :

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4