«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2009-12-23 | #236, 2009-12-24 | #237, 2009-12-25


ՊՈՒՏԻՆՆ Ի ՎԵՐՋՈ ԿՐՃԱՏԵՑ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԹԻՎԸ

«Ազգ»-ը դեկտեմբերի 23-ի համարում տեղեկացրել էր, որ Ռուսաստանում, Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի նախաձեռնությամբ, ակտիվ գործընթացներ են սկսվել ՌԴ-ում միգրանտների թիվը կրճատելու ուղղությամբ: Այս մասին վերջնական որոշում պետք է կայացներ Ռուսաստանի կառավարությունը: Դեկտեմբերի 24-ին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Անկախ արհմիությունների ֆեդերացիայի ղեկավար Միխայիլ Շմակովի հետ հանդիպումից հետո որոշում է կայացրել կրճատել Ռուսաստանում միգրանտների թիվը` 2010-ի համար սահմանելով 1,3 մլն-ից 2 մլն քվոտաներ:

Հանդիպումից հետո Շմակովը, որը նախօրոք պահանջում էր միգրանտների թիվը կրճատել կիսով չափ, չի դժգոհել նաեւ այս ձեռքբերված արդյունքից: Հիշեցնենք, որ 2009-ի համար ՌԴ-ում միգրանտների համար նախատեսված էր 3,9 մլն քվոտա, սակայն այս տարի ֆինանսական ճգնաժամի հետեւանքով բազմաթիվ միգրանտներ ազատվել են աշխատանքից, բացի այդ, Ռուսաստանի ողջ տարածքի հաշվով 2010-ի համար անհրաժեշտ է համարվել աշխատանքի իրավունք տալ հենց 1,3-1,4 մլն մարդու: Իսկ Պուտինի որոշումը, որ այս թիվը հասնի 2 մլն-ի, պայմանավորված է նրանով, որ ՌԴ վարչապետը հույս ունի, որ Ռուսաստանի տնտեսությունը կվերականգնվի, ու միգրանտների կարիքը կրկին զգալ կտա:

Այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ միգրացիոն հոսքը Ռուսաստանին բերում է հսկայական եկամուտներ, շատ հաճախ էլ ստվերային:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4