«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2009-12-25 | #238, 2009-12-26 | #239, 2009-12-29


ՄԱՔԻԱՎԵԼԻ. «ՏԻՐԱԿԱԼԸ»

Իտալացի գրող, պատմաբան, փիլիսոփա Նիկոլո Մաքիավելին, որին մեր քաղաքական գործիչները հաճախ են սիրում մեջբերել, պետության ներսում ծագող տարբեր խնդիրների լուծումները գտնելու վերաբերյալ գրում է.«Եթե նոր սկսվող հիվանդությունը ժամանակին հայտնաբերվի, ինչն անելու ընդունակ են լոկ խելացի տիրակալները, ապա դրանից ազատվելը դժվար չէ, բայց եթե նա խորացել է այնքան, որ տեսանելի է բոլորին, ապա ոչ մի կերպ հնարավոր չէ դարմանել»: Այս եւ պետության կառավարման, ինչպես նաեւ աշխարհի տիրակալների փորձի մասին է Մաքիավելիի հանրահայտ` «Տիրակալը» գիրքը, որտեղ բարձրացված խնդիրները արդիական են նաեւ այսօրվա Հայաստանի համար: Գիրքը, որ թարգմանել է Ալբերտ Բարսեղյանը, գրախանութներում վաճառվում է, այնպես որ Մաքիավելի սիրող ընթերցողը կարող է այն ձեռք բերել:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4