«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2010-01-23 | #11, 2010-01-26 | #12, 2010-01-27


«ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ ԱՐԴԻ ՀԱՅ ԴՐԱՄԱՅՈՒՄ»

Նյու Յորքի Ջոն Ջեյ համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, դոկտ. Նշան Փարլաքյանի առաջաբանով Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիան (ՀՈւՀԱԱ) եւ Հայ կանանց միջազգային ասոցիացիան (ՀԿՄԱ) անգլերեն լեզվով լույս են ընծայել Բելմոնտում (Մասաչուսեթս) «Նշանավոր կանայք արդի հայ դրամայում» խորագրով հատորը, որտեղ ներառել են Շիրվանզադեի «Իրավունք ունե՞ր», Սունդուկյանի «Քանդած օջախ», Պարոնյանի «Պաղտասար աղբար», Սուրեն Պարթեւյանի «Հավերժական կրակը», Զաբել Ասատուրի «Հարսը» եւ Արամաշոտ Բաբայանի «Լավ եղեք, ես մեռած եմ» պիեսները, թարգմանված դոկտ. Վեքթորիա Ռոուի, Արիս Սեւակի եւ այլոց կողմից:

Փարլաքյանը առաջավոր հեղինակություն է հայկական թատրոնի բնագավառում, խմբագրել է «Ժամանակակից ամերիկահայ դրաման» եւ (Փիթեր Քաուիի հետ համատեղ) հրատարակել «Արդի հայ դրաման» անթոլոգիաները: Գրել է նաեւ «Տատի՛կ, աղոթի՛ր ինձ համար» հատորը:

Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի «Նշանավոր կանայք արդի հայ դրամայում» գիրքը ունենալ ցանկացողները կարող են այցելել www.naasr.org, aiwaine@aol-com, hq@naasr.org կայքերը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4