«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2010-02-23 | #32, 2010-02-24 | #33, 2010-02-25


«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՐՑՆ Է, ԱՄԵՐԻԿԱՆՙ ՊԱՏԱՍԽԱՆԸ»

25-րդ անգամ այս տարվա ապրիլի 25-ինՙ կիրակի օրը, հազարավոր ամերիկահայեր հավաքվելու են Նյու Յորքի Թայմս սքուերումՙ նշելու Մեծ եղեռնի 95-րդ տարելիցը, տեղեկացնում է այդ առթիվ հրատարակված մամլո հաղորդագրությունը: Այս տարվա թեման է լինելուՙ «Թուրքիան հարցն է, Ամերիկանՙ պատասխանը»: Նախատեսվում է, որ մի շարք քաղաքական պաշտոնական անձնավորություններ ելույթներ կունենան հրապարակում:

Միջոցառման գլխավոր հովանավորն է «Վարդանանց ասպետներն ու դուստրերը» կազմակերպությունը: Հովանավորներն են ՀԲԸՄ-ն, Ամերիկայի հայկական համագումարը, Ամերիկայի Հայ դատի կոմիտեն, ՌԱԿ-ը եւ Ամերիկայի հայկական խորհուրդը, աջակցում են նաեւ Հայաստանյայց եկեղեցու թեմերը, Ամերիկայի հայ միսիոներական ասոցիացիան, Հայ ավետարանչական միությունը, Հայ կաթոլիկների եպարխիան եւ Հայ երիտասարդական մի քանի կազմակերպություններ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4