«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2010-03-03 | #38, 2010-03-04 | #39, 2010-03-05


ՍԱՄԱՍՏԸ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է ԲԱՆՏՈՒՄ

Ըստ թուրքական «Թուդեյզ Զաման» թերթի, որից լուրը արտատպել է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը (փետրվարի 13-ին), Հրանտ Դինքին սպանած ոճրագործըՙ Օգյուն Սամաստը երկրի հյուսիսարեւմտյան Քոջաելի նահանգի Կանդիրա F-տիպի բանտում ամուսնացել է 19-ամյա Սելմա Շահինի հետ: Հարսանեկան արարողությունը կատարել է Աքչաքեսեյի գյուղապետը: Բանտի աշխատողները հանդես են եկել որպես վկաներ: Ներկա են եղել նաեւ աղջկա ծնողները, որոնք եկել են Գիրեսունից:

Ըստ Սելմայի, նրանք վեց ամիս է, ինչ նշանված են եղել: Ամուսնանալու դիմումը ներկայացրել են 2 շաբաթ առաջ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4