«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2010-03-05 | #40, 2010-03-06 | #41, 2010-03-10


ՌԻՉԱՐԴ ԹԱՇՉՅԱՆԻ ԿՏԱՎՆԵՐԸ ՍԱՆՏԱ ՖԵՅԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Գեղանկարիչ Ռիչարդ Թաշչյանի կտավները ներկայացվել են Սանտա Ֆեյի (Նյու Մեքսիկո) «Արտ-Էքսջեյնջ» պատկերասրահում, որտեղ վերջերս բացվել է «The Santa Fe Six» («Սանտա Ֆեյի 6 նկարիչներ») ցուցահանդեսը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Թաշչյանի կտավներից մեկը կրել է «Աշնանային ֆանտազիա» մակագրությունը: Մասնակից այլ նկարիչների թվին է պատկանել նաեւ պատկերասրահի սեփականատեր, նկարիչ Ջեֆ Թաբորը: Առաջին անգամ նա Ակտոնում (Մասաչուսեթս) է 1992-ին հիմնադրել «Արտ-Էքսջեյնջ» պատկերասրահը, որը հետո տեղափոխվել է Սանտա Ֆե 2004-ին: Վերջերս նա մի երկրորդ պատկերասրահ էլ բացել է Օստինում (Տեխաս) քաջալերելու համար տեղի նկարիչներին:

Թաշչյանը, ով նախկինում Ուոթերթաունում է (Մասաչուսեթս) բնակվել, ներկայացված է նաեւ Օստենի պատկերասրահում:

Հավելյալ տեղեկությունների համար թերթը խորհուրդ է տալիս այցելել «www.aegallery.com» կայքը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4