«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2010-03-20 | #50, 2010-03-23 | #51, 2010-03-24


ՔՅՈՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Դեմոյանի գրքի շնորհանդեսըՙ ապրիլի 6-ին

Ութերթաունից (Մասաչուսեթս) խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ այսօրՙ մարտի 24-ին «Ամերիկայի հայկական գրադարան եւ թանգարան» (ԱՀԳԹ) կազմակերպության շենքում կայանալիք Օսման Քոքերի գրքի շնորհանդեսը «անորոշ ժամանակով հետաձգվել է անխուսափելի բարդությունների պատճառով»: Ազգությամբ թուրք Օսման Քյոքերը ներկայացնելու էր «Ազգի» ընթերցողներին ծանոթ իր «Հայերը Թուրքիայումՙ 100 տարի առաջ» բացիկների ալբոմը:

Ըստ հաղորդագրության ԱՀԳԹ-ի առաջիկա միջոցառումը լինելու է Երեւանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն դոկտ. Հայկ Դեմոյանի գրքի շնորհանդեսըՙ ապրիլի 6-ին: Նա ներկայացնելու է «Հայկական սպորտն ու մարմնամարզությունը Օսմանյան կայսրությունում» իր նոր գիրքը եւ քննարկելու է «Հայերի պատերազմներն ու ռազմարվեստը» 50 հատորանոց հանրագիտարանի առաջին երկու հատորների բովանդակությունըՙ «Բրոնզե դար» եւ «Վանի թագավորությունը»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4