«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2010-04-06 | #61, 2010-04-07 | #62, 2010-04-08


«ԱՄԵՐԻԿԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ: ԱՆՑՅԱԼՈՒՄ ԵՎ ԱՅԺՄ»

Այս թեմայով ապրիլի 28-ին դասախոսական երեկո է կազմակերպվելու Բելմոնտի (Մասաչուսեթս) «Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի» (ՀՈՒՀԱԱ) կենտրոնում, նպատակ ունենալով հասարակության ավելի լայն շրջանակներին ներկայացնելու Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտում (ՄՏԻ) մարտի 13-ին անցկացված նույն թեմայով «Վիլսոնից Օբամա» գիտաժողովի նյութերն ու եզրակացությունները:

Այս մասին մեզ հասցեագրված մամուլի հաղորդագրությունն ավելացնում է, որ գիտաժողովի մասնակիցներից Սյուզան Մորանյանն ու Մարկ Մամիկոնյանը մասնակցելու են այս դասախոսությանը, ներկայացնելով իրենց զեկուցումների առավել ընդարձակ տարբերակները: ՀՈՒՀԱԱ-ի տնօրենների խորհրդի անդամ եւ Հայ կանանց միջազգային ասոցիացիայի նախագահ դոկտ. Սյուզան Մորանյանը խոսելու է «Ամերիկայի արտաքին քաղաքականությունը եւ 1915-1927 թթ. հայերի ցեղասպանությունը» թեմայով, իսկ ՀՈՒՀԱԱ-ի ակադեմիական հարցերի գծով տնօրեն եւ Հայկական ուսումնասիրությունների ընկերության փոխնախագահ Մարկ Մամիկոնյանն անդրադառնալու է «Թուրք-հայկական հաշտեցումը եւ դեպի Օբամայի «Մեծ եղեռն» տանող ճանապարհը» թեմային:

Որպես համակարգող հանդես է գալու ՄՏԻ-ի կոնֆերանսի կազմակերպիչներից դոկտ. Պետրոս Տեր-Մաթոսյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4