«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2010-04-10 | #65, 2010-04-13 | #66, 2010-04-14


ՄԱՀՎԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՙ ԹՈՒՐՔ ԴԵՐԱՍԱՆՈՒՀՈՒՆ

Թուրք-հայկական ընկերությանն ուղարկված հակիրճ գրությունը տեղեկացնում է, որ Պելին Բաբու անունով թուրք դերասանուհին «Հաբերթուրք» ծրագրի եթեր արձակման ժամանակ ցեղասպանություն բառն արտասանելու համար մահվան սպառնալիքներ է ստացել:

Բաթուն ալբանացի մոր եւ նախկինում թուրք դիվանագետ ու խորհրդարանական հորՙ Ինալ Բաթուի դուստրն է: 1915-ի իրադարձություններին անդրադառնալիս նա ցեղասպանություն բառն է արտասանելՙ բարկացնելով եւ անհարմար վիճակի մեջ գցելով ծրագրի համահեղինակներին եւ վարողներինՙ Մուրատ Բարդակչիին եւ Էրհան Աֆյունջուին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4