«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2010-04-10 | #65, 2010-04-13 | #66, 2010-04-14


ՄՔՄԱՀՈՆԻՆ ՀԱՎԱՔԱԳՐԵԼ ԵՆ, ՈՐ ԺԽՏԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վաշինգտոնից «Ամերիկայի կիպրական գործողությունների ցանցը» (Սայփրըս էքշըն նետուորք ըվ Ամերիկա) տեղեկացնում է, որ թուրքերը «Ամերիկայի թուրքական կոալիցիայի» միջոցով հավաքագրել են Նյու Յորքի 13-րդ կոնգրեսական տարածաշրջանի ներկայացուցիչ դեմոկրատ Մայքլ Մքմահոնին, որպեսզի նա ժխտի Հայոց ցեղասպանության փաստը մարտի 4-ի բանաձեւի քննարկման ժամանակ:

Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի, թուրքերը Մքմահոնին օգտագործում են այն բանից հետո, երբ հունվարին Ռոբերտ Ուեքսլերը հրաժարական տվեց: Մքմահոնը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների եվրոպական ենթահանձնաժողովի անդամ է դարձել 2009-ին: Նա թուրքական «խմբակցությանն» է միացել 2009-ի մայիսի 10-ին: Հետագայում նա միացել է նաեւ «Հելլենական խմբակցությանը»ՙ իբր պաշտպանելու համար Կիպրոսի հիմնահարցերը: «Սակայն ինչպե՞ս կարող է մեկը, ով ժխտում է հայերի Ցեղասպանությունը, պաշտպանել հույների կամ կիպրոսցիների դատը», իրավացի հարցադրում է անում շաբաթաթերթը:

Դեմոկրատ Դեյվիդ Սքոթը (որը նույնպես դեմ քվեարկեց 252 բանաձեւին) ու Մայքլ Մքմահոնը ամենաթունդ թուրքամետներն են համարվում ենթահանձնաժողովում, ըստ վերոնշյալ կիպրական ցանցի:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4